Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի դուստրը երդում տվեց, նոտարների երդման արարողությունից հետո լույսն անջատվեց

Հուլիս 19,2014 15:25

Երկու տարին մեկ անցկացվում է նոտարների ընդհանուր ժողով: Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ արդարադատության նախարարի մասնակցությամբ, «այդ ֆորմատով» առաջին անգամ է տեղի ունենում ժողովը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ասաց, նոտարական ծառայությունը ամենահասանելի ծառայություններից մեկը պետք է լինի:
«Պետք է բարի լինեք, ազնիվ, բարեհաբույր»,-ասաց նա:
Նախարարը ներկայացրեց այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրվեն նոտարների կողմից:Էթիկայի կանոնների պահպանում, ժողովրդի վստահության ձեռքբերում, ծառայության որակի բարձրացում, «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառում, արխիվների միասնական համակարգի ձեւավորում,անցում էլեկտրոնային համակարգի ներդրմանը, կեղծիքներից խուսափելու համար կատարողական ինստիտուտի ներդնում:notar4

Նախարարն անդրադարձավ սակագներին, նոտարի պատասխանատվության ինստիտուտին, մասնավորապես, գույքային պատասխանատվությանը, այնուհետեւ կոչ արեց, որպեսզի նոտարներն իրենք լուծեն իրենց խնդիրները.«Ցուցիչը ձեր աշխատանքի լինելու է ժողովրդի վստահությունը»,-ասաց նա:
Նախարարը խոստացավ թե անձնապես, թե նախարարությամբ աջակցել աշխատող նոտարներին: notarnotar3

Նոտարական պալատի շնորհակալագրերն եւ հուշանվերները հանձնվեցին բազմավաստակ նոտարներին,ապա սկսվեց նոտարների երդման արարողությունը:
ՀՀ վարչապետ դստեր ՝Աննա Հովիկի Աբրահամյանի ձայնը երդման արարողության ժամանակ խզվեց:

Նոտարները երդվեցին պահպանել լատինական նոտարիատի միջազգային սկզբունքները, պահպանել էթիկայի կանոնները, նոտարական գաղտնիքը, լինել ազնիվ:

Նոտարներն անցան կանոնադրության փոփոխությունների քննարկմանը, բայց առանց լրագրողների: Հենց լրագրողների հեռանալուց հետո էլ լույսն անջատվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Էս պետության լույսն այն ժամանակից է հանգել, երբ մկները դաշտից քաղաքականություն մտան,էշերը` բարոյական թեզեր մշակեցին, բորենիները` արդարադատության դերակատարներ դարձան:Լույս պետք չէ, խավարին խավարը պիտի խժռի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031