Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ծննդավայրի մանկապարտեզի ճանապարհը կնորոգեն 22 միլիոն դրամով

Օգոստոս 28,2014 17:57

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրի` Արարատի մարզի Մխչյան գյուղի մանկապարտեզ տանող ճանապարհն ասֆալտապատելու համար պետբյուջեից «Բերմա» ընկերությանը տրամադրվել է 22 միլիոն 887 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից` ուսումնասիրելով մեկ անձից կատարվող գնումների ցանկը:

Նույն ծառայության համար, սակայն Արարատի մարզպետարանը Մասիս գյուղի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման համար «Բերմա» ընկերությանը կվճարի 18 միլիոն 257 հազար դրամ:

Իրեն թանկ հաճույքներից հետ չի պահում նաեւ արտաքին գործերի նախարարությունը` Փարիզ-Երեւան ուղղության միայն մեկ կողմի համար գնելով
820 հազար դրամանոց ավիատոմս: ԱԳՆ-ն ավիատոմսը գնել է «ՎինդՌոուզԹրավել-Պրո» ընկերությունից` օգոստոսի 8-ի չվերթի համար: Թե «ՎինդՌոուզԹրավել-Պրո»-ն ինչ ընկերություն է եւ էլ ո՞ր ուղղություններով է ավիատոմսեր վաճառում, պարզ չէ. այս ընկերության մասին տեղեկատուներում որեւէ հեռախոսահամար նշված չէ: Ըստ կառավարության կայքէջի, ԱԳՆ-ի ձեռք բերված ավիատոմսը բիզնես կարգի է:
Տեղեկացանք նաեւ, որ ընդամենը մեկ ավտոմեքենայի ավտոտեխսպասարկման համար նախագահականը «Եվրովագեն» ընկերության վճարել է 27 հազար դրամ:
Նախագահի աշխատակազմը 70 հազար դրամ, էլ վճարել է նախագահականում 350 քմ տարածքում կանխարգելիչ ախտահանում անելու նպատակով:

Պետգնումների ցանկի համաձայն, Ազգային ժողովն էլ իր վեց ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգման համար «Կարկոմ ավտո սերվիսին» վճարել է 2 միլիոն 300 հազար դրամ:

Պաշտպանության նախարարությունն էլ, հավանաբար, ոգեւորված հայ-ադրբեջանական սահմանում ունեցած հաջողություններից, 850 մեդալ գնելու հայտ է ներկայացրել: «Մակսիմ» ընկերությունից ՊՆ-ն կգնի 4 միլիոն 80 հազար դրամի մեդալ` 250 հատը «Վազգեն Սարգսյան», 600 հատն էլ «Ծովակալ Իսակով»-ի անունով: Նշենք, որ մեդալը պատրաստված է ոսկեպատ մետաղից եւ մեկ մեդալի գինը 4800 դրամ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե ՀՀ վարչապետին առաջին հերթին կհետաքրքրի Մխչյանի գյուղի մանկապարտեզի ճանապարհի ասֆալտապատման հարցը, իսկ որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի երեխաներին հակառակորդի կրակոցներկից պաշտպանելու համար ընդհամենը 30 գծամետր երկարությամբ և 2-3 մետր բարձրությամբ պաշտպանիչ պատ է հարկավոր, դա որևէ մեկին չի հետաքրքրում, որ այդ գումարով սահմանամերձ գյուղերում բազմաթիվ հարցեր կարելի է լուծել, դա նույնպես: Հավանաբար «Բերմա» ընկերությունն էլ է վարչապետի ընտանիքին պատկանում: Տավուշի սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ այս հանցավոր անտարբերությունը նման կերպ շարունակվելու պարագայում բարեհաջող ավարտ չի ունենա, իսկ վարչապետը Հայաստանի 3-րդ կամ 4-րդ մեծահարուստը լինելով, սերմացու գողանալու մեթոդով փող աշխատելը չի թարգում…:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031