Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

Սեպտեմբեր 04,2014 16:37

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելումասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրության նպատակով մասնագիտական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության հարցը՝ միաժամանակ նշելով քրեական գործերըհանձնաժողովի գնահատականին հանձնելու իրենց պատրաստակամության մասին: Զոհված զինծառայողների հարազատների համոզմամբ՝ հանձնաժողովի ձևավորումը կարող է երաշխիք լինել քրեական գործերի մանրակրկիտ քննության և իրենց կասկածների փարատման համար:

Պաշտպանի տեղակալ Ա. Գրիգորյանը նշեց. «Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ նախկինում ևս առաջադրվել է զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը, որը,սակայն, ինչ-ինչ պատճառներով չի իրագործվել: Ուստի այժմ անհրաժեշտ է, որ շահագրգիռ բոլոր կողմերն առավել հետևողական և հաշվենկատ լինեն հանձնաժողովի ձևավորման հարցում, քանի որ դրա գործունեությունը կարող է իրապես մեղմել առանց այդ էլ ծանր կորստի ցավը զգացած զինծառայողների հարազատների վրդովմունքն ու նպաստել իրավասու գերատեսչությունների նկատմամբ վստահության ամրապնդմանը»:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930