Լրահոս
Օրվա լրահոսը

Պարուհին հերքում է, որ ինքը կրոնական կազմակերպության ներկայացուցիչ է

Սեպտեմբեր 05,2014 15:20

«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Պարիր, թե կարող ես» հաղորդման մասնակից Մարի Հովհաննիսյանը հայ հայտնի երգիչներից մեկի բարեկամին «Նոր ուղի» կոչվող նոր կրոնական կազմակերպության հավաքներին է տարել, որտեղ ինքնասպանություն է քարոզվում: Արդյունքում` նա երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց պարուհի Մարի Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշեց, որ առաջին անգամ է լսում նման բանի մասին եւ ծանոթ չէ Սեւակ Հովհաննիսյանին.

«Ինքը, երեւի, ինչ-որ բան ունի իմ դեմ, որը փորձում է այսպես ծածկել, կամ իմ դեմ ինչ-որ բաներ ներկայացնի, կամ վարկաբեկի ինձ: Ես չգիտեմ` ինքն ո՞վ է, իրենից ի՞նչ է ներկայացնում: Այդպիսի մարդկանց խորհուրդ կտամ ոչ թե ինչ-որ մի բանի միջոցով փորձեն իմ դեմ ինչ-որ բան անել կամ գուցե կայանալ այս կյանքում, այլ միանգամից ինձ դիմեն, որպեսզի ես ինչ-որ մեկի միջոցով չիմանամ»:

Նա հավելեց, որ որեւէ կրոնական կազմակերպությանը չի պատկանում եւ առհասարակ դեմ է նման երեւույթներին. «Երբեւիցե կյանքում չեմ գնացել հավաքների, չեմ էլ պատրաստվում, որովհետեւ գիտեմ, թե ի՞նչ է այնտեղ կատարվում: Իսկ այդ մարդուն ուղղակի խորհուրդ կտամ, որ եթե ինչ-որ խնդիր ունի, կապ հաստատի ինձ հետ, ինձ հետ հարցերը լուծի, ոչ թե նման ճղճիմ միջոցների դիմի»:

Հետաքրքրվեցինք` արդյոք նա կասկածներ ունի, թե ինչո՞ւ հենց իր անունն է շոշափվում այս հարցում, Մարի Հովհաննիսյանը պատասխանեց .

«Գուցե նրանից է, որ ես չափից շատ գեղեցիկ եմ եւ տաղանդավոր եմ եւ ինձ նախանձողները շատ-շատ են եւ այսպիսի բաներով են փորձում հարցերը լուծել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930