Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները պահանջում են բեկանել լրատվամիջոցներին պարտադրող որոշումը

Սեպտեմբեր 09,2014 18:43

Շիրակի ոստիկանապետն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի գործով փաստաբան Արմեն Խաչատրյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց ԵԽ հանձնակատարների կողմից հաստատված այն դրույթները, որոնց դեպքում միայն դատարանը կարող է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտելու աղբյուրը:
«Հանցագործություն, որը ուղղված է ազգային անվտանգության դեմ, առնչվում է հասարակության քրեաիրավական կենսական շահին, սպառված են վարույթն իրականացնող մարմնի բոլոր հնարավորությունները»,- մեջբերեց դրույթները փաստաբանը:

Փաստաբան Արտակ Զեյնալյանն էլ կրկին պնդեց, որ այս պարագայում պատասխանատվություն է կրում ոչ թե լրատվամիջոցը կամ խմբագիրը, այլ լրագրողը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր լրատվամիջոցներին պարտավորեցնել բացահայտել տեղեկատվության աղբյուրը : Խոսքը վերաբերում է նյութին: Լրատվամիջոցներն այժմ Վերաքննիչում պահանջում են բեկանել այդ որոշումը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ, մեջբերել է ՄԻԵԴ-ի այն որոշումը, որն ամրագրում է, որ աղբյուրի բացահայտումը բացասաբար է անդրադառնում լրատվամիջոցի վրա: Նրա խոսքով, այս գործն առնչվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային, եւ հնարավոր են ճնշումներ տեղեկատվություն տրամադրած մարդու վրա:
Մեղադրող Պետրոսյանը խնդրեց ժամանակ փաստաբանների ներկայացրած նյութերին ծանոթանալու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930