Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Իրական անկախությունից, կարծես,  ոչինչ չի մնացել»

Սեպտեմբեր 21,2014 22:34

Անկախության 23-րդ տարեդարձի առիթով այսօր հրավիրված հավաքում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը, շնորհավորելով բոլոր կոնգրեսականներին եւ համակիրներին՝ ընդգծեց նրանց բոլորի անսահման նվիրվածությունն իրենց գործին: «Իսկ մեր գործը կայանում է նրանում, որ տարիներ առաջ ունենալով անկախություն՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով Անկախ պետություն, այսօր կանգնած ենք մի փաստի առջեւ, որ կարծես այդ անկախությունից ոչինչ չի մնացել: Մեզ համար դա շատ թանկ գաղափար է եւ մեզանից յուրաքանչյուն այսօր իրեն հարց է տալիս, թե արդյո՞ք մենք էլ անելիք չունենք: Շատ ունենք: Մենք պետք է ունենանք իրական անկախություն: Դուք անկախ եք, վայելում եք անկախության բերկրանքը: Դուք ազատ եք: Ձեզ ոչ ոք չի կարող պարտադրել այն, ինչ պետական հիմնարկներում պարտադրում են մեր շատ հայրենակիցների: Ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր նման քաղաքացիներ ունի: Եվ այդ քաղաքացիները բազմանալու են հոկտեմբերի 10-ից, երբ այդ օրվանից սկսած, մենք մեր իրական անկախության տերն ենք լինելու: Մենք ապրելու ենք ազատ ու անկախ Հայաստանում: Մենք դա խոստացել ենք 2008 թվականին եւ մենք մեր խոստումը կատարելու ենք», – ասաց Զոյա Թադեւոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930