Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ընդունում է՝ վերարտադրվելու պլան է մշակել. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 24,2014 11:57

Իշխանությունները ամենեւին էլ չեն թաքցնում, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունեն։ Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն չունեն վերարտադրվելու, սպառել են իրենց որպես կուսակցություն։ «Իսկ ՀՀԿ-ն իրեն չի սպառել։ Վատ բան չէ վերարտադրվելը։ Ցանկացած քաղաքական ուժի նպատակը քաղաքական դաշտում վերարտադրվելն է։ Ով վերարտադրվելու ցանկություն չունի, ուրեմն սպառված է»,- անկեղծացել է Վ. Բաղդասարյանը։

Վերարտադրվելու անհրաժեշտությունն էլ նա պայմանավորել է քաղաքական դաշտում անելիքներ ունենալու արդարացմամբ։ Պատասխանելով այն հարցին, թե փաստորեն ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն վերարտադրվելու ցանկության ունի, Բաղդասարյանը չի հերքել՝ ասելով. «Պարզապես քաղաքական դաշտում մենք դեռ շատ անելիք ունենք։ Ուզում ենք մեր երկրի նկատմամբ պարտականությունները շարունակել։ Մենք խորհրդարանական կառավարման համակարգում ենք տեսնում մեր երկրի ապագան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930