Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան զարգացման նոր փուլ է թեւակոխել

Սեպտեմբեր 24,2014 17:48

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր պաշտոնավարման ընթացքը մեկնաբանեց ՀԱՖ-ի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա անցած տարվա մայիսից է գլխավորում ֆեդերացիան, թեև արտակարգ համագումարի արդյունքում ավելի վաղ էր ընտրվել նախագահ, սակայն ինչ-ինչ անհամաձայնություններ վեճի ու դատական գործընթացի հիմք դարձան, ինչը շուրջ 1 տարի խլեց ՀԱՖ-ի բնականոն աշխատանքից:

«Փոփոխությունները քիչ չեն: Որպեսզի խոսքս պարզ լինի, մանրամասնեմ: Մենք, օրինակ, չունեինք մարզական կանոնակարգ, որով էլ կարգավորվելու էին միջոցառումերը: Մինչդեռ, այսօր արդեն ունենք 65 էջից բաղկացած մարզական կանոնակարգ, որի վրա աշխատել ենք շուրջ 1 տարի: Ալն լիովին համապատասխանում է FIA-ի մարզական կանոնակարգին ու ոչ մի կետով չի հակասում դրան: Կանոնակարգը մեր մարզիկների Աստվածաշունչն է:

Նախորդ տարվա մայիսից դեկտեմբեր ժամանակահատվածում մի քանի միջոցառում ենք իրականացրել. Արագածոտնի մարզի տարբեր մրցուղիներում լիարժեք կայացել է լեռնային մրցավազքը՝ 3 փուլով: Բացի այդ ոչ սպորտային՝ ցուցադրական, շքերթային 2 միջոցառում ենք անցկացրել:

Ըստ իս, այս ընթացքում ամենակարևորն այն է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան վերականգնեց իր ձայնի իրավունքը FIA-ում: Դա, թերևս, անցած տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր մեզ համար, քանի որ մինչ այդ մենք պարզապես այնտեղ ներկայացված էինք, բայց՝ ձայնազուրկ:

Անցնող 7 տարիների ընթացքում կուտակած մեր բոլոր պարտքերը մարեցինք ու պարտականությունները կատարեցինք, ինչի արդյունքում այսօր արդեն ակտիվ մասնակցում ենք FIA-ի ծրագրերին: Ավելին, 4 գրանտային ծրագրի հայտ էինք ներկայացրել, որից 1-ը շահեցինք: Խոսքը 58,000 եվրո արժողությամբ մի ծրագրի մասին է՝ երիտասարդ ավտոմարզիկների դասավանդմանը ուղղված»,-ասաց Գագիկ Աղաջանյանը:

Գայանե Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930