Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հանդերձյալ կյանքի մասին

Սեպտեմբեր 27,2014 11:00

«Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին»՝ այդ, իմ կարծիքով, թեթեւամիտ դատողությունը ես հաճախ լսում եմ տարբեր մարդկանցից, որոնք, ենթադրում եմ, չունեն բավականաչափ երեւակայություն, պատկերացնելու համար որեւէ կյանք, որը տարբերվում  է այս՝ երկրային կյանքից: Եվ  առաջնորդվելով այս՝ երկրային կյանքի «կայֆերի» եւ անախորժությունների մասին իրենց առօրեական պատկերացումներով, ասում են, որ դրան չեն հավատում: Նրանք ինչ-որ իմաստով իրավացի են՝ այդպիսի հանդերձյալ կյանք, այդպիսի դրախտ, դժոխք կամ քավարան (ОТК) իսկապես չկա: Որովհետեւ, համենայնդեպս քրիստոնեության մեջ խոսքը հոգու անմահության եւ հոգու հավերժ կյանքի մասին է:

Նման բաների շուրջ մարդիկ, հավանաբար, ամեն օր չեն մտածում: Խոստովանեմ, որ ես դրա մասին հիշում եմ այն ժամանակ, երբ այս աշխարհն է լքում, հեռանում  որեւէ հարազատ մարդ: Չգիտեմ, որքանով է դա համապատասխանում մեր հավատքի հիմնադրույթներին, բայց ինձ թվում է, որ հոգու հանդերձյալ կյանքն այն հետքն է, որը մարդն այստեղ թողնում է իր ապրած կյանքով: Հոգին տեսանելի չէ, բայց հետքը կարելի է նկարագրել՝ այն կարող է լինել բարի, չար, նշանավոր, աննշան՝ անկախ մարդու դիրքից եւ ունեցվածքից, բայց՝ կախված նրա արած գործերից:

Հետեւությունը մեկն է՝ շատ չմտածել դրախտի եւ դժոխքի, պատժի եւ պարգեւատրման մասին եւ կենտրոնանալ քո գործի, քո վարքի վրա: Մեր, բոլոր պարագաներում՝ կարճատեւ կյանքում, հիմար բաների վրա ժամանակ չվատնել: Ամենահիմար բաներն են, իմ կարծիքով, հոգին թունավորող չարությունն ու ատելությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930