Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք չմոռանանք մարտի 1-ին ով զորք ու իր թիկնապահներին հանեց ժողովրդի դեմ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2014 15:08 Share

«Ես ավելի պատրաստ եմ»,-այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն՝ արձագանքելով մեր այն հարցին`թե ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՀՀ նախագահի թեկնածու լինելու պատրաստակամության մասին եւ արդյոք Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ է որպես ՀՀ նախագահ: «Այսինքն` տեղից հելնողը հո չի՞ կարող ասել` ես պատրաստ եմ նախագահ լինել, էդ ենք արել, որ այս օրն ենք ընկել»-ասաց տիկին Բախշյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը երեկ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է. «Իմ մտքում 4-5 թեկնածու կա նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են եւ կարող են այս երկիրը զարգացման ուղու վրա դնել եւ խնդիրը կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները եւ հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունը կառաջադրեն, ես պատրաստ եմ նրան պաշտպանել, նրա կողքը կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ դժվարին պահին, որ իմ թեկնածությունը պետք է դնել, հիմա ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ»:

Անահիտ Բախշյանն, ինչպես ինքն ասաց, ուզում է Հայաստանի Հանրապետության նախագահ տեսնել մի մարդու, որը կրթված է, կառավարման հմտություններ ունի, քրեական պատմություն չունի իր կենսագրության մեջ եւ առաքինության ինչ-որ պաշար ունի:
Aravot.am-ի դիտարկմանը` նշված հատկանիշներ ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, տիկին Բախշյանն այսպես պատասխանեց` «Այդ երեքից` ոչ ոք»:

Մեր այն հարցին էլ` եռյակը խոստացել է այսօրվա հանրահավաքից սկսել իշխանափոխության գործընթացը, արդյոք «Ժառանգության» անդամը նման բան տեսնո՞ւմ է, վերջինս ասաց. «Ես չունեմ այդքան հմտություն, քաղաքական հեռատեսություն, բայց իմ կարճատեսությամբ` չեմ տեսնում: Ես մարտի 1-ին ավելի էի հավատում, որ ինչ-որ բան կփոխվի, ու եկեք չմոռանանք` ով վիժեցրեց, ով զորք բերեց, ով իր թինապահներին բերեց ու ժողովրդի դեմ հանեց»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Naira says:

    Բա հոկտեմբերի 27-ը մոռացաք? տիկին Բախշյան

  2. Արմեն says:

    Երանի այն օրվան , երբ Բախշյան Անահիտը կհասկանա, որ ինքը լռելու դեպքում ահագին օգուտ կտա Հայաստանին ու նրա ազգաբնակչությանը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031