Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի տանը բացվեց «Սպորտային Մոսկվա. Օլիմպիադայից մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնություն» խորագրով ֆոտոցուցահանդես

Հոկտեմբեր 10,2014 17:57 Share

«Էրեբունի-Երևան -2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության պատվիրակության այցի շրջանակում Մոսկվայի տանը բացվել է «Սպորտային Մոսկվա. Օլիմպիադայից մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնություն» խորագրով ֆոտոցուցահանդես, որի բացմանը ներկա է գտնվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը:

Ֆոտոցուցահանդեսին ներկայացվել են ՌԴ Սոչի քաղաքում կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի և ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ տպավորիչ լուսանկարները: Միջոցառմանը մասնակցել են թեթև աթլետիկայի աշխարհի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սվետլանա Մաստերկովան և ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Վադիմ Բոգիևը: Երևան-Մոսկվա համագործակցության շրջանակում այս օրերին Երևանում է գտնվում նաև Ծաղկաձորում հոկտեմբերի 10-ից 13-ը կայանալիք 4-րդ պատանեկան խաղերի մասնակից Մոսկվայի մարզական պատվիրակությունը, որի անդամները նույնպես ներկա են գտնվել ֆոտոցուցահանդեսին ու դիտել ցուցասրահներում ներկայացված լուսանկարները:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031