Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Եթե չիրականացնենք իշխանափոխություն, մենք ենք մեղավոր լինելու» (տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2014 19:16

Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց. «Այս իշխանության գնացքը վաղուց է գնացել: Իշխանությունն այլեւս սպառել է իրեն: Իշխանությունը, տեսնելով երեք քաղաքական ուժերի միասնական կամքը, հանել է հաճախորդներին, ովքեր կեղծ թեզ են ձեւավորում, թե երեք քաղաքական ուժերը ձեզ հուսախաբ են անելու: Չկա այդպիսի բան, սիրելի՛ ժողովուրդ: Այստեղ են կանգնած երեք արժանապատիվ քաղաքական ուժերը, արժանապատիվ առաջնորդներով: Այս իշխանությունը, որը ՀՀ-ն վերածել է արտագաղթի, հուսալքության կենտրոնի, փորձում է Սահմանադրական բարեփոխումներ ավանտյուրայի եւ բլեֆի անվան տակ մի քանի տարի եւս իշխել: Թույլ չենք տալու: Մենք ձեր աջակցությամբ ՀՀ-ն վերադարձնելու ենք ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով էլ ՝ «Մենք եկել ենք ձեզ հետ միասին ճշտելու ամբողջական իշխանափոխության ծրագիրը»: Ըստ նրա, այս օրը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար. «Դա պայմանավորված է հարթակում կանգնած առաջնորդներից, պայմանավորված է նաեւ ձեզանից, թե իշխանությունն ինչ քայլերի կձգտի: Արտաքին աշխարհում ոչ լեգիտիմ իշխանությանը ոչ ոք բանի տեղ չի դնում: Օրվա մի կեսը սիրո երդում են տալիս Արեւմուտքին, մյուս կեսը՝ ՌԴ-ին: Վատ վարքի տեր կինը պետք է մնա փողոցում»:

Նա նաեւ հայտարարեց, որ ամբողջական իշխանափոխությունը ռեալ է, իրատեսական է. «Եթե չիրականացնենք, մենք ենք մեղավոր լինելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031