Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն Աստանայում կայացած դասական երգեցողության մրցույթում արժանացել են առաջին և երկրորդ մրցանակների

Հոկտեմբեր 16,2014 10:43 Share
Աջակցեք aravot.am-ին

2014 թվականի սեպտեմբերի 18-26-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը: Մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ մրցանակ:

Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ երկրներից 60 մեներգիչներ: Ժյուրիի կազմում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել