Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը մեկով աճել է»

Հոկտեմբեր 31,2014 15:37

«Տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի համառությունը՝ ստիպելու լրատվամիջոցին բացահայտել աղբյուրները»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2014 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը, հայտարարեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ եռամսյակի ընթացքում արձանագրել են լրագրողների եւ լրատվամիջոցների ճնշման ութ դեպք, որոնցից վեցը դատական գործեր են՝ վիրավորանքի եւ զրպարտանքի հիմքով, մեկը՝ անօրինական հիմքով լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջն է. «Եվս մեկ ճնշում այլ բնույթի էր, մասնավորապես՝ Araratnews.am-ի թղթակցին հավաքագրելու փորձը Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից: Դա կարծես, թե դեռ ոչինչ, որովհետեւ ԱԱԾ-ն երեւի թե այդպիսի գործառույթ ունի, բայց լրագրողը հրաժարվել է, եւ դրանից հետո սպառնալիքներ են տեղացել: Սա ճնշում է եւ անընդունելի է»:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ ֆիզիկական բռնությունների թիվը մեկով աճել է, ճնշումները լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ յոթով նվազել են, նվազել են տեղեկություններ ստանալու իրավունքների խախտումները. «Եթե մենք համեմատենք 2013 թվականի եւ 2014 թվականի 9 ամիսները, ապա ֆիզիկական բռնությունների քանակը հավասար է՝ 7-ական, այսինքն՝ բռնությունից մարդիկ չեն հրաժարվում, ճնշումների քանակը 2013 թվականի 9 ամիսների ընթացքում 49-ը էր, իսկ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 37-ը, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 2013 թվականի ընթացքում 8-ն էին, 2014-ին՝ 11-ը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031