Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան 20-25% աճ ենք գրանցում ՏՏ ոլորտում». հայ փորձագետը հպարտացավ թուրք գործընկերների մոտ

Նոյեմբեր 06,2014 23:17

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն  Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանի յուրահատուկ նպատակակետերից մեկը ՏՏ ոլորտն է:

«Որը մեզ օգնում է արտապատվիրական կենտրոնից դառնալ մի երկիր, որտեղ ունենք ամբողջական պրոդուկտների զարգացման երկիր: Այնուհանդերձ, շատ բան կան անելու հիմնական ռազմավարությունն է եւ կառավարությւոնն ու դոնորները այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում»,- այսօր «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով հայ եւ թուրք ձեռներեցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Ենգիբարյանը:

Նա, որպես  ոլորտի առանցքային հարց առանձնացրեց հմուտ աշխատուժի ապահովումը, որը, ըստ նրա, գլոբալ լուծումներ կառաջարկի տեղական ու տարածաշրջանային շուկայի համար.«ՏՏ ոլորտում տարեկան միջինը 20-25 տոկոսանոց աճ ենք ապահովում, սա այն ոլորտն է, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են, միջինը՝ 1000 դոլար: Սկսում ենք մրցակցել հանքարդյունաբերության ոլորտի հետ: Մենք ավելի շատ մասնագետ ունենք, քան հանքարդյունաբերության ոլորտում»:

Պարոն Ենգիբարյանի խոսքով, իրենք չեն կենտրոնանում ոլորտում մեծ աշխատուժ ունենալու վրա.«Չնայած, տարեկան լրացուցիչ 2000 մասանգետի կարիք կա, բայց մեր խնդիրն է  կենտրոնանալ, թե ինչպես տեխնոլոգիան կարող է օգնել երկրի կարիքների զարգացմանըեւ երկրորդ՝ ինչպես մշակել Հայաստանի էկոհամակարգը, որ լուծենք գլոբալ խնդիրներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930