Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին

Նոյեմբեր 12,2014 12:16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏ ոլորտում համաշխարհա¬յին ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25 տոկոս աճ, և առկա է այն հզորացնելու մեծ ներուժ:
Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացցոլան ներկայացրել է Cisco Systems ընկերության գործունեությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները: Հաշվի առնելով Cisco Systems ընկերության հետ համագործ¬ա¬¬կցու¬թյան հաջող փորձը (2010 թ. Հայաստանում գործում է «Սիսկո» ցանցային ակադեմիան)` ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնել այն և աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության:

Մարիո Մացցոլան նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին և համագործակցության խորացմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930