Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում թրաֆիքինգի ենթարկվածը «Առավոտի» միջոցով աշխատանքի է տեղավորվել

Նոյեմբեր 12,2014 15:39

Նախկինում ներկայացրել ենք  են Լեռնային Ղարաբաղում թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ  Դովեղ գյուղի 42-ամյա բնակիչ Վահագն Ամիրխանյանի պատմությունը: Վերջինս ասաց, որ  նոյեմբերի 11-ին ինքը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ցուցմունք է տվել:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածով («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը»), գործը հետագա ընթացքի համար  ուղարկվել է դատախազություն:

Վ. Ամիրխանյանը, որը մնացել է առանց գոյության միջոցների, մեզ խնդրել էր  իրեն օգնել Նոյեմբերյանում աշխատանք գտնելու համար, ընդառաջեցինք նրան: Այսօր մեզ զանգահարեց Նոյեմբերյան քաղաքում  խմելու ջրագծերի հիմնանորոգման ծրագրի աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը եւ հայտնեց, որ Վահագն Ամիրխանյանը կարող է վաղն  իրենց մոտ աշխատանքի ներկայանալ: Այդ մասին Ս. Ամիրաղյանը հայտնել է  նաեւ  Վ. Ամիրխանյանին: Վահագնը  ուրախությամբ է  ընդունել լուրը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930