Լրահոս
Օրվա լրահոսը

 Քաղաքացին օդապարիկով ցատկել է կամրջից

Դեկտեմբեր 06,2014 17:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա.-ը փորձել է օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: