Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունների սենյակում նկատել են, թե ինչպես է քաղաքացի Մ. Ա.-ն ներքնաշորից ինչ-որ փաթեթ հանում և փոխանցում նույն հիմնարկի կալանավոր որդուն:
Կալանավորի անձնական զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9,2 գրամ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն ափիոնանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




















































