Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից եկել է Իջեւան, ընկել փոսը

Դեկտեմբեր 12,2014 14:07 Share

Ներկայումս Տավուշի մարզի  քաղաքների խմելու ջրագծերի ներքին ցանցերը նորոգվում են: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում խմելու ջրագծի  ցանցի հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը: Իջեւանի տարբեր հատվածներում  փոսեր կան: Դրանք փորվել են հին ջրագծերը փոխելու նպատակով: Այդ փոսերից շատերը երկար ժամանակ չեն ծածկվում,   բնակիչների համար վտանգ են ներկայացնում: Իջեւանցիները պատմեցին, որ դեկտեմբերի 5-ին մարզկենտրոնի  Անկախության փողոցում, «Վեգաս» խանութի մոտ  Մոսկվայից Իջեւան ժամանած  մի կին ընկել է  փոսը, վնասել  ոտքը: Պատահական մարդիկ օգնության հասնելով՝ նրան  դուրս են բերել փոսից:  Իջեւանցիները հայտնեցին, որ դրանից հետո փոսը ծածկել են, իսկ կինը բուժում է ստանում տնային պայմաններում:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը դժգոհ չէ «Բաղրամշինի» կատարած աշխատանքներից: Նրա  խոսքերով՝ Իջեւանի սեփական տների թաղամասերում ջրագծերի նորոգման ընթացքում  վնասված ճանապարհները վերականգնելու համար այդ ընկերությունը քաղաքապետարանին  օգնում է շինարարական տեխնիկայով: Քաղաքապետի վկայությամբ ՝ նախատեսված էր, որ ջրագծերի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ այս տարեվերջ, սակայն  մինչեւ ամանոր նորոգումը չի ավարտվի, այն կշարունակվի նաեւ 2015թ.-ին: Վ. Ղալումյանի խոսքերով՝ ամռանը տեղացած անձրեւներն էին պատճառը, որ նորոգման  գործընթացը  ժամանակացույցից ետ է մնացել:

Զանգահարեցինք «Բաղրամշին» ԲԲԸ գրասենյակ: Ընկերության փոխտնօրեն Վարդան Վարդանյան ասաց, որ ընկերության տնօրենը ներկայումս  արտասահմանում է : Վ. Վարդանյանին հարցրինք, թե ե՞րբ է նախատեսված ավարտել Իջեւանի ջրագծերի նորոգումը: Նա ասաց, որ դա պարզ չէ, դեռ որոշակի չէ: Նրան ասացինք`  չէ՞ որ վերանորոգման աշխատանքների ծրագրի ավարտը պետք է հստակ  լինի: Նա հայտնեց, որ իրենց ընկերության տնօրենը կարող է այդ հարցին պատասխանել, որ հեռախոսով իրենք նման հարցի չեն կարող պատասխանել, դրա համար հարկ է գրավոր, պաշտոնապես դիմել իրենց:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031