Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործն ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է

Դեկտեմբեր 12,2014 18:41 Share

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը: «Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակի մասին: ԱԺ նախագահը տեղի ունեցածի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ է ստացել հենց Արամ Մանուկյանից: Միաժամանակ նկատեմ, որ ԱԺ նախագահի ուշադրության ներքո է գտնվում տվյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքը, որի հետ կապված պարոն Սահակյանն արդեն իսկ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ պետք է նշեմ, որ դեպքի ընթացքի լուծումը պարզապես անհրաժեշտ է թողնել համապատասխան մարմիններին»,- ասաց Բաբայանը:

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը հորդորում է սպասել քննության ավարտին: Խնդիրն իրավապահ մարմինների քննությանը առարկա է դարձել, և մինչև համապատասխան մարմինների կողմից խնդրին վերջնական գնահատական չտրվի, կոչ է արվում բոլորին զերծ մնալ այլ ենթադրություններից և նախաձեռնություններից

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: ՀՀ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ փաստեր են նախապատրաստվել: Դեպքի վայրում եղել է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն արդեն ուսումնասիրության է ենթարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից:

«Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031