Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքս միայն Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին չէ ». Անդրեյ Իվանով

Դեկտեմբեր 12,2014 21:17 Share

Եթե չլիներ  մոսկվացի ճարտարապետ Անդրեյ Իվանովի տիպիկ ռուսական արտաքինը, կարելի է մտածել, թե  զրուցում ես ռուսախոս հայի հետ. Երևանի մասին խոսելիս  Անդրեյ Իվանովի աչքերը փայլում են: Հայաստանի նկատմամբ սերն էլ «ստիպել է» ճանապարհորդության սիրահար   ճարտարապետին  իր հերթական գիրքը  Հայաստանի մասին գրել: «Ուերևան.էտյուդներ տեղի ոգու մասին»  գրքում հեղինակի երևանյան սերն է՝ տառերի տեսքով: Aravot.am-ի հարցին, թե ինչպես ստեղծվեց գիրքը, Անդրեյ Իվանովը ժպտալով պատասխանում է՝ այդպես դասավորվեց կյանքը. «Ես եկա Երևան, և այն ինձ դուր եկավ: Հետո էլի եկա, հետո էլի, էլի…Մի խոսքով, ինչ-որ բաներ սկսեցին ինձ շատ հետաքրքրել ու  ցանկացա դրանք ուսումնասիրել: Ես ինձ համար բացահայտեցի Կոնդը: Իրականում հետաքրքիր է, որ աշխարհի տարբեր քաղաքների հենց կենտրոնում այդպիսի ուշագրավ թաղամասեր կան: Ես մտածում էի՝ ինչպես է այդ ամենը կառուցված, ինչպես են այդտեղ ապրում մարդիկ: Երևանի մասին մի շարք  հոդվածներից հետո, որոնք տպագրվել են Մոսկվայում,  «Գոլոս Արմենիի»-ում, նկատեցի, որ դրանք բավական շատ են ու ի վերջո պետք է վերափոխվեն  ու այ տեսք ստանան: Հավաքեցի դրանք ու  գիրք դարձրի»:

g_image

«Ուերևան»-ի հեղինակն առաջին անգամ  Հայաստանում է եղել հեռավոր 1984-ին՝ ոչ երկար ժամանակով: Անդրեյ Իվանովն անկեղծանում է. հենց այն ժամանակից էլ մեր փոքրիկ քաղաքը  գրքի հեղինակի «սիրտն է մտել»: Երկար ընդմիջումից հետո՝ 2011-ին, Անդրեյ Իվանովը  նորից այցելեց  Հայաստան  և այցելությունները հաճախակի դարձան՝ հասնելով տարեկան չորսից հինգ անգամի. «Հայաստանում շատ հետաքրքիր բան կա: Ինձ  ավելի շատ դուր են գալիս քաղաքները, դրանք գրավում են ինձ: Հայաստանում ավելի շատ գեղեցիկ վայրեր կան, քան հենց Երևանում՝ եկեղեցիներ, վանքեր…Բայց եթե ասեմ, որ ինձ ամենաշատն է դուր գալիս, ավելի անկեղծ կլինի:

Գիրքս միայն Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին չէ: Այն պատմում է այն ամենի մասին, ինչ հենց ես եմ հավանել, պարտադիր չէ, որ դրանք գեղեցիկ լինեն, բայց  անպայման հետաքրքիր են՝ հաճախ նույնիսկ երևանցիներին անծանոթ: Օրինակ, Կարմիր կամուրջը: Շատերն այդ վայրի մասին նույնիսկ չեն լսել, բայց ես  ինքս երեք անգամ մագլցել եմ այնտեղ՝ չնայած նրան, որ այդ հատվածը գրեթե անանցանելի է: Երևանում ամենաշատը Հին Նորքն եմ սիրում, որն իր կառուցվածքով մոտ է  Կոնդին, սակայն Կոնդը ապականված, խաթարված վիճակում է: Հին Նորքում մնացել են հինավուրց, անաղարտ տներ, նույնիսկ  առաջին տանտերերի ժառանգներն են ապրում այնտեղ: Այգիներ, մառաններ, տնական օղի, կարասներ, խաղողի վազեր…Մի խոսքով, ամեն ինչ շատ գեղեցիկ է: Հաճելի է,հոգեղեն է»:

Սա Անդրեյ Իվանովի առաջին գիրքը չէ: Ճարտարապետը նման «սովորություն» ունի. ճամփորդությունները  նրան հուշանվերների հետ  գրքեր են բերում:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031