Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Մեզ չեն հարվածել, հարվածել են հայ ժողովրդի հոգեբանությանը»

Դեկտեմբեր 13,2014 16:26

Ազատամարտիկները, մինչ Եռաբլուրում իրենց հավաքն սկսելը, ծաղիկներ դրեցին իրենց մարտական ընկերների շիրիմներին, Վազգեն Սարգսյանի շիրմին:

Ազատամարտիկները վրդովված էին վերջին բռնությունների դեպքերով, նրանց կարծիքով` սրբության սրբոցի՝ հրամանատարների վրա ձեռք բարձրացնելն անպատիժ չի մնա, եւ պետք է բռնել նաեւ այն ձեռքը, որ բարձրանում է իրենց վրա:Ազատամարտիկ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց.

«Պարզ է, ամեն ինչ. Հայաստանում ինչ է կատարվում, ես հասկանում եմ:

…Մեզ չեն ծեծել, մեզ հարվածել են: Դա մեզ չեն հարվածել, դա հարվածել են հայ ժողովրդի հոգեբանությանը: Այդ ամենը կատարվել է հայ ժողովրդի հետ: Մենք վաղը գնալու ենք, պատմությունը մեզ արդարացնելու է կամ մեզ դատապարտելու է, դա խնդիր չի:

Բայց մենք վաղը կարող ենք երկիր տանուլ տանք: 1918 թվականին մի տականք կար՝ Ավիս Նուրիջանյան, որը Սարդարապատում մազապուրծ եղած ժողովրդի համար կռվող ազատամարտիկներին , հրամանատարներին կալանավորեց դեպի Աստրախան, ճանապարհին թուրքերը սպանեցին:IMG_2023

Իշխանությունն այսօրվա չունի այդ հնարավորությունը, որպեսզի մեզ աքսորի դեպի Աստրախան, որպեսզի ճանապարհին թուրքերը մեզ սպանեն: Բայց այս վիճակի մեջ ամեն բան որ գրում եք, խոսքս մամուլի մասին է, բարձրաձայնում եք, խաթարվում է մեր պետականության հիմքերը: Հետո ինչ -որ մի հատ փիլիսոփա , մի հատ չկայացած հայ ասում է. «Գիտե՞ք, հազար տարի խի՞ մենք երկիր չենք ունեցել»: Սա ենք եղել, ժողովուրդ ջան: Նայենք սթափ դեպքերին, ով ենք մենք: Ամեն մեկն իր բրդուջի համար սրան վարկաբեկի, սրա տունը քանդի, սրա հետեւից տունը քանդի, սրա հետեւից բամբասի, ամեն մեկն իր ստամոսքի համար, որ ուտում, ուտում չի կշտանում…մենք այսպես ուր ենք գնում:

Ու ես վստահեցնում եմ, տղերք ջան, որ եթե այսպես ենք պրծնում,  սա հրաշք է: Մեր երեխաներն ավելի վատ վիճակում են հայտնվելու: Մենք գիտենք, ով որտեղից է փախել, ով որտեղ է թալանել, որտեղից է փախել: Երբ իրենց անունը օրինականացնեն, դուք պատկերացնո՞ւմ եք, ձեր երեխաների վիճակը ոնց է լինելու»:

Մանվել Եղիազարյանն ասաց, որ իրենք հարցի լուծումը կտան, լավ է, որ դեպքն իր եւ Ռազմիկ Պետրոսյանի հետ է եղել:

Սասուն Միքայելյանի խոսքն ամենաբուռն ընդունվածներից մեկն էր:

«Թողեք էս քաղաքական պոռնիկներին, հերիք եղավ,- ասաց նա,-Նախ, պիտի գիտակցենք՝ ուր ենք եկել, ի վերջո, մեզ պիտի համախմբեն պատերազմ անցած այն տղաները, որոնք իրենց գլուխը դրեցին զոհասեղանին:

Բայց մենք ողջերս պարտավոր ենք պահել նրանց պատիվը: Ես միշտ ասել եմ, մենք մեր զոհված եղբայրների կենդանի հոգիներն ենք:

Այսօր, եթե ոտնձգություն է տեղի ունենում նման կարգի լեգենդար, բառիս բուն իմաստով հրամանատարների հետ, նշանակում է պղծվում է մեր Եռաբլուրը:

Ու այսօր ամեն հայ, ամեն ազատամարտիկ, կապ չունի, մենք պատերազմում հաղթել ենք ազգովի: Մեկը զենք է վերցրել, մեկը բահ, մեկը գրիչ, մեկի տունը հաց  է մտել, մեկի տունը ցուրտ: Մենք ազգովի կրել ենք այս հաղթանակը: Մենք արել ենք մի բան. մեր դարավոր պապերի երազանքը; Մեր ժողովրդին տարել ենք անկախություն: Չեմ ուզում քաղաքականացնել. նահանջ ենք ապրում:

Այստեղ կարեւորը հավաքույթի իմաստն է. այստեղ կան շներ-մներ, որ հեսա կգնան, կզեկուցեն, ընդեղ մի քանի հոգի հավաքվել են: Ես իմ ջոկատից ընդամենը տասը հոգով եմ եկել: Հազարից ավելի մարդ կարող եմ բերել. հարցը դրանում չի: Շատերը չեն եկել, հարգանքով, շատերն աշխատում են, այստեղ կանգնածներից շատերը սխալվել են, որ մենք՝ ազատամարտիկներս, այս օրի հասանք, ինձնից բռնած: Մենք եկել ենք երդվյալների՝ մեր նահատակների դեմ հաշվետվություն տալու: Ես գյուղացի տղա եմ, երեւի մեր գլխին Աստծո ձեռ է կպել, մենք հրամանատար չենք եղել, մենք պատասխան ենք տալու Աստծո առաջ: Հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո:

Այսօր պղծվում է ազատամարտիկ հասկացողությունը:

Եթե նման կարգի հրամանատար կարող է ասել շան թուլի պես անել, ես շան թուլա չեմ, իրենք են:

Ես այսօր եկել եմ այստեղ, որ ասեմ, թողեք էս քաղաքական պոռնիկներին, հերիք եղավ:Ազատամարտիկ

Ցավոք սրտի , այսօր որոշ մարդիկ մեզ ուրիշ տեղ են տանում: Ուզում եմ, որ այստեղ մի որոշում կայացնեք, չգանք սենց հավայի խոսանք: Պահանջում եմ այսօրվա ղեկավարությունից, բաժին ստեղծվի: Մենք ազատամարտիկների կառույց պիտի ձեւավորենք, մեզ պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Ավարտելով իր ելույթը՝  Ս.Միքայելյանն ասաց. «Հըլը ֆռռացեք նայեք, այստեղ շոր էլ չունենք, մենք շոր չունենք, բայց մենք բոմժ չենք», ու ասաց, որ ոչ մի սոցիալական հարց չեն դնելու իրենց առաջ: «Ինչքան մենք ենք, մեր տղերքն են սոված, այդքան հայությունը:

Մենք որձ ենք եղել, էս էգերն եկան որձ են դառած»:

Ազատամարտիկ տիկին Սուսաննան ասաց, որ պատրաստ է ցանկացած տեղում ցանկացած ժամին հանդիպել փոխոստիկանապետ Երանոսյանի հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հապաղելը կործանարար է: եՍ Ձեր հետ եմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031