Լրահոս
Օրվա լրահոսը

Էստրադային պատճառվել է 58.000 ՀՀ դրամի գույքային վնաս

Հունվար 01,2015 17:36

Հունվարի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվելու է Մարտին Միքայելյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ավազակային հարձակման միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մոտ, հարձակում է գործել Դեվիդ Գարսիա Խուանի Էստրադայի վրա և վերջինս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ձեռքերով հարվածներ է հասցրել Դ. Էստրադայի գլխին և դիտավորությամբ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս, ապա հափշտակել Դ. Էստրադային պատկանող` 2000 ՀՀ դրամ արժեքով մետաղյա դրամապանակը, որում եղել է 18000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 38.000 ՀՀ դրամ արժեքով «Բլեքբերի» ֆիրմայի բջջային հեռախոսը:

Ըստ «Դատալեքս» համակարգի՝ դրանից հետո դիմել է փախուստի` Դ. Էստրադային պատճառելով ընդհանուր զգալի չափերի` 58.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031