Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին

Հունվար 02,2015 15:50

Այսօրվանից Հայաստանը պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական Միությանը (ԵՏՄ), որի ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին: ԵՏՄ-ին անդամակցում են չորս պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Միության տարածքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Օրենքների համապատասխանեցման ու մաքսային կանոնների միասնականացման համար նախատեսված է 8-ամյա անցման շրջան: ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ՝ այդ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների փոփոխման շուրջ:

Երեկվանից գործարկվել է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը՝ www.eaeunion.org հասցեով, որը հասանելի է միության բոլոր անդամ-երկրների  լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն տարբերակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031