Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Սերժ Սարգսյանին հրավերն ուղարկվել է ի թիվս այլոց»

Հունվար 26,2015 13:01

«Թուրքիան վաղուց էր ծրագրավորել, որ 2015 թվականի ապրիլը նշվելու է որպես Դարդանելի հաղթանակի օր»,- այսօր՝ հունվարի 26-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա նշեց, որ դեռ 2014 թվականի մարտին Ավստրալիայի կառավարության հետ եղել է գրավոր պայմանավորվածություն, որ 2015 թվականի ապրիլի 24-ին նշելու են Դարդանելի հաղթանակը. «Մեր ուշադրությունը գրավեց այն, որ ի թիվս 102 երկրի ղեկավարների՝ Հայաստանի ղեկավարին ուղարկվեց նամակ: Չնայած եթե չուղարկվեր նամակը՝ մենք ասելու էինք, որ 101 հոգու ուղարկեցին, մեզ չեն ուղարկել: Իրականում, Սերժ Սարգսյանին հրավերն ուղարկվել է ի թիվս այլոց, սա շահարկվում է նաեւ նրանց կողմից: Սա հետաքրքիր դիվանագիտական քայլ է, որը փորձում է հարակից աղմուկ ստեղծել, այսինքն՝ ապրիլի 24-ին հայերի բարձրացրած աղմուկին զուգահեռ բարձրացնում են նաեւ այլ աղմուկներ, օրինակ՝ Դարդանելի տոնակատարությունները, ապրիլի 23-ին իրականացվելիք վեհաժողովը, Էրդողանի հնչեցրած խաղաղության, համերաշխության կոչն ամբողջ աշխարհին:Սրանից բացի՝ նաեւ Ռասսել Քրոուի մասնակցությամբ խեղաթյուրված ֆիլմի մուտքը ամերիկյան շուկա: Այս ամենն ուղղված է լռեցնելու հայկական ապրիլ 24-յան զարգացումները»:

Թուրքագետը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը միայն ապրիլի 24-ի վրա չի կենտրոնանա: Նրա խոսքերով՝ 2015 թվականին էական է նաեւ այլ հարյուրամյակների նշումը, օրինակ՝ մայիսի 3-ը՝ Վանի հերոսամարտի հաղթական ավարտի օրը. «Ի՞նչ պակաս 100-ամյակ է, որը կարելի է շատ ավելի ուժգնությամբ նշել: Մենք շատ ենք խոսում զոհի կերպարի մասին, եւ Վանի հերոսամարտի, Մուսալեռի հերոսամարտի եւ այլ հերոսամարտների 100-ամյակի նշումը կլինի նաեւ ոչխարի պես չկոտորվող հայի կերպարի ստեղծումը: Մեր մեջ պետք է այդ տարելիցը բացի այն հոգեբանական անցումը, որ ճանաչումից անցնելու ենք պահանջատիրության, նաեւ պետք է լինի այդ զոհի կերպարից անցումը դեպի դիմադրող հայի կերպարին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031