Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

«Ալիևի նավթագազային եկամուտները ինչքան նվազեն, այնքան դիակներ է ցույց տալու». քաղաքագետ

Հունվար 28,2015 14:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am- ի այն հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը չափերն անցել, շփման գոտում լարված է պահում իրավիճակը, ո՞վ է հրահրում այս երկրի նախագահին, տոն տալիս նման սադրանքերի համար, քաղաքագետ Սահակ Սահրադյանը այսպես մեկնաբանեց. «Դա կապված է համաշխարհային շուկայում նավթի գնի նվազման հետ. Ադրբեջանի նավթագազային եկամուտները ինչքան նվազեն, Ալիևն այդքան դիակներ է ցույց տալու իր ժողովրդին: Նա, շփման գոտում իրավիճակը լարելով, վերահսկողության տակ է վերցնում իր երկրի ընդդիմությանը, տանելով նրան, որ ընդդիմության ցանկացած փորձ ազգային դավաճանություն ընկալվի, ժողովրդին էլ համոզում է, որ եթե վատ եք ապրում, պիտի դիմանաք, բանակն եմ հզորացնում: Նա Արևմուտքից եթե ոչ լուրջ պայմանավորվածություններ, կիսախոսք պայմանավորվածություններ հաստատ ունի: Մի կողմից խոստանում է լուրջ պատերազմական գործողությունների չտանել իրավիճակը, մյուս կողմից էլ դաբրո է ստանում, որ իրավիճակը սրելով՝ իր երկիրը լուրջ սանկցիաների չենթարկվի:

Ալիևը, լարվածություն հրահրելով, նպատակ ունի նաև Մինսկի խմբի ձևաչափը փոխելու, այս խմբին հեղինակազրկելու, վարկաբեկելու, նա եռանախագահների ձեւաչափով բավարարված չէ:

Փաստորեն Ալիևը երկու նպատակ ունի. առաջինը կարել է բնորոշել որպես կարճաժամկետ, ներքաղաքական իրավիճակի վերահսկողությունն է, երկրորդը, որը հեռահար նպատակ է՝ Մինսկի խմբի ձևաչափը փոխելն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ www.rtbf.be-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: