Լրահոս
Օրվա լրահոսը

Կույր դատապարտյալը դեռ սպասում է 

Փետրվար 02,2015 14:12

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վարդանյանը անցյալ տարվա նոյեմբերի 16-ին դիմել էր միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին, որպեսզի եզրակացություն ստանա, թե արդյոք իր հիվանդությունը համապատասխանում է կառավարության հաստատված ցանկին:

Նրան միայն դեկտեմբերի 26-ին ուղարկել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Նրա պաշտպանը՝ Արտավազդ Փարսադանյանն Aravot.am-ին ասաց, որ ակնաբուժական հիվանդանոցը տվել է եզրակացություն, համաձայն որի դատապարտյալի հիվանդությունն անբուժելի է, վիճակը ծանր է, ունի խնամքի կարիք:

Նրա մի աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուսի տեսողությունն էլ մեկ տոկոս է:
Սակայն ուշադրության արժանի է այն, որ ըստ փաստաբանի, ոչ արդարադատության նախարարությունը, ոչ քրեակատարողական հիմնարկը չեն պատասխանել դատապարտյալին, ընդամենը տեղեկացրել են, թե նրա հարցը քննարկման փուլում է: Իսկ թե ինչքան կտեւի քննարկումը, հայտնի չէ:

Դատապարտյալը մտադիր է առաջիկա օրերին պատասխան չստանալու  դեպքում դիմել հացադուլի, ջրադուլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728