Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական եկամուտների հունվար ամսվա կատարողական կազմել է 113 տոկոս

Փետրվար 02,2015 16:24

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին ամսվա կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 113 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը:

Տարվա ընթացքում վարչական շրջաններում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ուղղությամբ նախատեսված են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես զեկուցվել է, որ ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով կվերակառուցվի շուրջ 94 կմ ջրագիծ, 5.2 կմ կոյուղագիծ: Բացի այդ, գարնանից կմեկնարկեն «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման աշխատանքները:

Թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և Երևանի ավագանու անդամների հետ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում գործընթացի կազմակերպման վերաբերյալ կոնկրետ որևէ առաջարկ չի եղել,  կազմակերպությունները հրաժարվել են նաև մրցույթին մասնակցությունից:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728