Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը կարևորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը

Փետրվար 03,2015 15:38

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և ՀՀ ՊՆ հետ համագործակցող ՀԿ-երի ներկայացուցիչներ:

Հանդես գալով բացման խոսքով և դիմելով հանդիպմանը մասնակցող զինհաշմանդամներին` պաշտպանության նախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը և հավաստիացրել, որ հաշմված զինվորականների, ազատամարտիկների և առհասարակ բոլոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության և զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում և արվում է ամենայն հնարավորը նրանց աջակցելու, սոցիալական հոգսերը մեղմելու և հատկապես` բնակարանային ապահովման խնդիրները կարճ ժամկետներում լուծելու համար:

Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նմանաբնույթ հանդիպումների և քննարկումների ընթացքում հնչող խելամիտ առաջարկների արդյունքում կձևավորվի համապատասխան մասնագիտական խումբ և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հետ համատեղ ջանքերով առավել բարձր հիմքերի վրա կդրվեն զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը:

Կլոր-սեղան քննարկման ընթացքում զինծառայողների սոցիալական պաշտպանության բարձրացմանն ուղղությամբ կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը: Հաջորդիվ ծավալված քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728