Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ

Փետրվար 05,2015 13:40

Այսօր՝ փետրվարի 5-ին,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի  հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:

Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում  զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային  քարտեզին:

Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրեց  ներքին կարգապահական ուժեղացված  վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր  ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի  ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում:

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728