Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել»

Փետրվար 14,2015 17:48

Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ լավ պատկերացնում է իր անելիքները

«Երկրի իրավիճակն այսօր կարելի բնութագրել որպես ծանր, լարված»,- փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել: Նա նշեց, որ մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած քայլերին իշխանությունը հակադրեց բավականին սուր իրավիճակ, որն արագացնում է կուսակցությանը. «Մենք գնում ենք արագացված, բայց հանգիստ եւ կշռադատված, մենք շատ լավ պատկերացնում ենք մեր անելիքները, ինչը շատ կարճ ժամանակահատվածում մենք կհայտարարենք եւ կքննարկենք միասնական: Կարծում եմ, որ այդ ելույթը եւ դրան հաջորդած մի քանի ելույթները ցույց տվեցին, թե ինչպիսին չի կարելի լինել քաղաքականության մեջ, չի՛ կարելի այնպիսի բան ասել, որ ձայնդ դողդողա: Մի՛ ասա, ինչո՞ւ ես թույլ տալիս քեզ նսեմացնել, ստորացնել, որ դողացող ձայնով խոսես: Շատ հետաքրքիր է՝ այդ մարդը տուն գնալիս իր երեխաներին ի՞նչ է ասում, ասո՞ւմ է, որ հերոսություն է արել: Ամբողջ հասարակության առաջ արել ես ստոր արարք եւ ուզո՞ւմ ես պարծենալ»:

Նա ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթում եղել է ստեղծված իրավիճակի գնահատականներ, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու պատրաստակամություն եւ դրանց լուծման ուղիները նշող գաղափարներ. «Վերջնական գաղափարը՝ որ մենք գնում ենք մեր ժողովրդի հետ համագործակցելով, ժողովրդի հետ միասին որոշելով, երբ որ ելքը մենք տեսնում ենք միայն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով իշխանափոխություն, մենք գնում ենք դեպի դա: Երկրում առաջացել է մի իրավիճակ, երբ նեյնիմների ժամանակն արդեն անցել է: Ցանկացած կառույց պետք է իր տեղը որոշի, երբեմն ասում են՝ սեւի եւ սպիտակի իրավիճակ է առաջացել, չգիտեմ, բայց ստեղծվել է իրավիճակ, երբ որեւէ մեկը, որեւէ կառույց, որեւէ հասարակության անդամ, որը հետաքրքրված է երկրի եւ ժողովրդի վիճակով, չի կարող պարզապես ասել՝ սա իմ գործը չէ: Սա բոլորիս գործն է, սա համաժողովրդական գործ է, պետք է արագ լուծենք, հակառակ դեպքում՝ շատ բարդ իրավիճակ կառաջանա երկրում եւ ազգային անվտանգությունը մեծ սպառնալիքների տակ կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ազգային անվտանգության այժմու ամենամեծ սպառնալիքը՝ դուք էք.

    դարձալ ժողովուրդը մղելո՞ւ էք դէպի անդունդ
    մինչ դուք, անոր ետին լաւ մը պահվտած, սակարկություններ անեք կառավարության հետ…

    զզվելի է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728