Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook հավելված՝ թույլ պարամետրերով հեռախոսների համար. ItTrend

Մարտ 04,2015 10:38

Միջին և թույլ տեխնիկական տվյալներով սմարթֆոններում Facebook հավելվածը շատ դանդաղ է աշխատում, հատկապես եթե ինտերնետային կապը չի փայլում արագությամբ։ Այն Android-ի համար նախատեսված ամենածանր ծրագրերից մեկն է։ Սակայն կա մի լուծում, որը թույլ կտա օգտվել սոցցանցից առանց խնդիրների։ Խոսքը Facebook Lite հավելվածի մասին է, որի ծավալն ընդամենը 1 ՄԲ է, և այն բավական լավ է աշխատում շատ թույլ ինտերնետի դեպքում։

Ծրագրի ֆունկցիոնալը գրեթե չի տարբերվում «մեծ» հավելվածից։ Հավելվածի ինտերֆեյսն այնքան էլ գրավիչ դիզայն չունի, սակայն այն ապահովում է կայուն աշխատանք։  Սոցցանցը թողարկել է այս թեթև տարբերակը հատուկ զարգացող երկրների օգտագործողների համար, և այդ պատճառով հավելվածը հասանելի է միայն Բանգլադեշի, Նեպալի, Նիգերիայի, ՀԱՀ-ի, Սուդանի, Շրի Լանկայի և այլ երկրների համար։

Հավելվածը կարելի է բեռնել այստեղից կամ այստեղից։

 ItTrend

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031