Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահների մեքենաները. «Հրապարակ»

Մարտ 04,2015 10:57

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երթեւեկում է W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով, որը վերջին մեկ տարվա ընթացքում կա՛մ մասնավոր վերաոճավորման է ենթարկվել, որ հետ չմնա ներկայացուցչական S-Class-ի դիզայներական միտումներից, կա՛մ ուղղակի մի նոր S-Class են գնել նախագահի համար, քանզի առաջ նրա Mercedes-ը, որքանով որ նկատել էինք, մի փոքր այլ տեսք ուներ։

Ս. Սարգսյանի այդ զրահապատ Mercedes-ին ուղեկցում է մի հսկայական ավտոշարասյուն՝ բաղկացած հիմնականում աժդահա Toyota Land Cruiser 200 տեսակի ամենագնացներից ու մի Volkswagen Multivan մինիվենից։ Նախագահի զրահապատ մեքենան բավականին թանկ արժե, միջինը 300 հազար դոլարի սահմաններում է։

Պակաս շքեղ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող մեքենան՝ կրկին ներկայացուցչական դասի Lexus LS 460, որի առջեւի հատվածում պետհամարանիշ չկա, ինչպես գործող նախագահի մեքենայի դեպքում է, փոխարենը՝ հետեւի կողմից մեքենայի շքեղությունը յուրովի ամբողջացնում են 777 ՍՍ 77 «գոլդ» համարները։ Քոչարյանի մեքենային ուղեկցում են երկու «ամրակազմ» ամենագնացներ՝ Nissan X-Terra տեսակի, որոնք էլ Պետական պահպանության ծառայության համարանիշներով են։ ՀՀ էքս նախագահի Lexus LS 460-ը մակնիշի ամենաթանկարժեք սեդանն է, եւ դրա նոր տարբերակը Քոչարյանի որդուն պատկանող Lexus-ի միակ պաշտոնական ներկայացուցչության սրահում վաճառվում է միջինը 150 հազար դոլարով։ Ամենայն հավանականությամբ՝ Քոչարյանի այդ մեքենան մի քանի տարի առաջ հենց իր որդուն պատկանող Lexus-ի սրահից էլ գնվել է։

ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ տեղաշարժվում է 90-ականների արտադրության, հասարակ պետհամարանիշով ամերիկյան սեւ Lincoln Town Car-ով, որին ուղեկցում է խորհրդային տարիների արտադրության սպիտակ «Վազ 21-06»՝ կրկին հատկացված Պետական պահպանության ծառայության կողմից։ Այս Lincoln–ն իր առջեւի մասում եւս, մյուս նախագահների, նաեւ վարչապետի եւ ԱԺ նախագահի մեքենաների նման, համարանիշ չի կրում, նրա խառը թվերով համեստ համարանիշը միայն հետեւի մասում է փակցված։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031