Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Հայրապետյանը վերընտրվեց «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտություն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում

Մարտ 04,2015 16:47

Մարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին:

Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնi վերջին հինգ տարվա գործունեությունը:
Կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են`

·   Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում

·   Ախուրյան գետի ավազանի մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմության հիմնախնդիրներ

·   Շիրակի նոր և նորագույն պատմության մի շարք վիճահարույց հարցեր

·   Աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ

·   Շիրակի ժողովրդական երաժշտություն և կոմպոզիտորական ժառանգու­թյուն, Ալեք­սանդ­րապոլի աշուղական դպրոցի պատմություն

·   Շիրակի արդի խոսվածքներ:

Կենտրոնի հնագետների կողմից Շիրակի մարզում  հայտնաբերվել են նոր հնավայրեր. ուշ բրոնզից վաղ երկաթին անցման ժամանակաշրջանի դամբարանադաշտ Մայիսյան գյու­ղի վարչական տարածքում, անտիկ դամբարանադաշտ Հայկաձորի մ.թ.ա. 9-6-րդ դդ. ամրոց-բնակավայրի տարածքում, ժայռափոր դամբարաններ և կատակոմբներ Ազատան գյուղի վարչական տարածքում գտնվող մ.թ.ա. 13-8-րդ դարերի ամրոցում:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում նշվեց, որ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնը դարձել է Շիրակի մարզի պատմամշակութային ակտիվ կյանքի անբաժանելի մասը: Կենտրոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, գիտարշավներ Վանի  Սբ Խաչ եկեղեցի, Անիի Մայր տաճար, երիտասարդ գիտնականի հանրապետական դպրոց, «Հացի փառատոներ»` մարզի գյուղական և քաղաքային համայնքների, այլ մարզերի, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, ժողովրդական երաժշտության միջազգային փառատոն, թեմատիկ սեմինարներ և գիտական   ընթերցումներ, ամենամյա  հայագիտության դասեր քաղաքիզինմասերում և կրթօջախներում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031