Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի շահերը սպասարկող «Ազատամարտիկների դաշինք»-ը դռնփակ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ» 

Մարտ 14,2015 10:28

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձեւավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները:

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» եւ քաղաքականությունից դուրս գալուց հետո  ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ եւ չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները:

Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ: «Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում»,- պատասխանեց Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031