Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 56-ամյա տղամարդուն մեքենայի տակ են գցել ու  փախել

Մարտ 14,2015 13:58

Այսօր  ժամը 00:56-ին սահմաններում Գյումրու կայարանի մոտակայքում,  Գորկի և Մուսայելյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ոսկե ծիրան»  ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է  1959 թվականին ծնված Հովհաննես Հովհաննիսյանի դին:

Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ տղամարդը  Մուսայելյան փողոցի բնակիչ է, որին վթարի են ենթարկել Գորկու փողոցում ու դիմել են փախուստի: Դեռևս պարզված չէ նրան վթարի ենթարկած անձի ինքնությունը:  Մեզ տեղեկացրեցին նաև, որ վթարի ենթարկված անձը գործազուրկ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031