Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքի վերելակը պոկվել և վայր է ընկել. կա մեկ զոհ

Մարտ 21,2015 18:53

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է ՝ մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել և վայր է ընկել:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով վերելակի դուռը բացվել է. խցիկում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Ա. Շ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել վերելակի հորից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031