Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բելառուս պատգամավորը հերքում է իր երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

Մարտ 24,2015 14:23

«Ես երաշխավորում եմ իմ պետության անունից, մենք խաղաղասեր մարդիկ ենք, մտերիմ թե՛ հայ, թե՛ ռուս ժողովուրդներին, մեզ մոտ չի եղել հարձակման նպատակ, կա միայն խելամիտ ազգերին բնորոշ պաշտպանվելու մարտավարություն»,- այսօր խորհրդարանում հայաստանցի լրագրողների հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի պատգամավորն այն լուրերը, որ բացի ՌԴ-ից, Բելառուսը նույնպես համարվում է Ադրբեջանի զենքի մատակարարներից մեկը, ասաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Թամարա Դոլգոշեյը: Պատգամավորը հավելեց, որ, գուցե, այդ ասեկոսեների տարածմանը նպաստել են վերջերս կայացած համատեղ ուսումնավարժանքները:

Հիշեցնենք, սակայն, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների համաձայն` 2004-2012 թվականներին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 153 հատ T-72 տանկի տարբեր մոդելներ, 132 հրետանային համակարգ` Դ-20 հրանոթների 120 միավոր, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր ԲՏՐ-70, ինչպես նաեւ 11 հատ ՍՈւ-25 ինքնաթիռ: Հավելենք, որ զեկույցում ներառված չէ 2013 թվականին Բելառուսից Ադրբեջանի գնած «Buk-MB» համակարգը:

Պատգամավորն այնուհետ սահուն անցավ ուկրաինական իրադարձություններին ու հավաստիացրեց, որ այդ պատերազմում զենքի մատակարարման հարցում ոչ իր երկիրը, ոչ ՌԴ-ն մասնակցություն չունեն:

Լրագրողներին թույլ չտրվեց այլ հարցեր հնչեցնել`պատվիրակության խիտ գրաֆիկի պատճառաբանությամբ: Մինչդեռ հայաստանցի լրագրողները մի շարք հարցեր ունեին թե բելառուս, թե ղազախ պատգամավորներին`ԵՏՄ-ի հետ կապված:

Ընդհանրապես, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում, մեր երկրից անմար կրակ տանելու: Պատվիրակության անդամները, մինչեւ մայիսի ինը կլինեն ԱՊՀ բոլոր երկրներում, որտեղ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին անմար կրակներ են վառվում`բոլոր երկրներից իրենց հետ տանելով դրանցից: Հայրենական պատերազմի 70 ամյա միջոցառումների շրջանակներում ԱՊՀ պետություններից հավաքված կրակները միասնաբար կվառեն Սանկտ-Պետերբուրգում`հուշարձանի կրակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031