Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանը` ԵՏՄ երկրներից ժամանելիս «դյութի ֆրիից» օգտվելու արգելքի մասին

Մարտ 24,2015 19:10

Բազմաթիվ ներքաղաքական և արտաքին խնդիրներ են առկա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Սակայն կարևորում եմ այն հարցերն ու խնդիրները, որոնք երկրի ներսում են տեղի ունենում: Մասնավորապես, «Նաիրիտ» գործարանի  և նրա կոլեկտիվի հետ կապված իրարանցումները, քանի որ այդ խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և դեռևս ոչ մի լուծում չի ստանում:

Այսօր ևս մեկ անգամ այդ հիասթափված, բայց պահանջատեր քաղաքացիները հանդիպեցին ընդդիմադիր դաշտի պատգամավորների հետ, ակնկալելով, որ մեկ անգամ ևս Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից կբարձրաձայնեն իրենց խնդիրները և կհիշեցնեն պատկան մարմիններին, որ զբաղվեն իրենց խնդիրների լուծմամբ:

Նման խնդիրները հետաձգելով՝ ոչ մի լավ արդյունքի չենք կարող հասնել:  Մեր երկրում ավելանում և հասունանում է դժգոհության մթնոլորտն ու արտագաղթի ճանապարհը:

Այս համատեքստում, պարտավորված լինելով մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, նրանց խոստում տալով մեկ անգամ ևս բարձրաձայնել իրենց խնդիրը, ակնկալում եմ, որ պատկան մարմիները խնդրին շուտափույթ լուծում կտան:

Եվ վերջում մեկ զավեշտալի դրվագ, որին չէի կարող չանդրադառնալ: Ինչպես գիտենք, օդանավակայաններում անմաքս գոտիներ կան, որոնք հասարակությանն ավելի հայտնի են «դյութի ֆրի» անունով:  2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանից մեկնողները կարող են «դյութի ֆրի» հնարավորությունից օգտվել, սակայն  ԵՏՄ երկրներից ժամանելիս նրանք այդ համակարգից չեն կարող օգտվել: Հետևությունները թողնում եմ  ձեզ…

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031