Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ բարոյական հաղթանակ հայ-ադրբեջանական հակամարտությունում

Մարտ 31,2015 13:10

Ավարտվեց Քութայիսիում ընթացող Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովը` կազմակերպված Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի կողմից: Համաժողովի նպատակն էր հետազոտել տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացը, վերհանել խնդիրներն ու խոչընդոտները, գտնել համագործակցության հնարավոր ուղիներ և մշակել արդյունավետ մոդելներ:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան 2 լիագումար նիստեր և 6 թեմատիկ աշխատանքային խմբերում անցկացվեցին քննարկումներ: Նիստերի և քննարկումների ընթացքում ակնհայտորեն ընդգծվեց Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի ծայրահեղ ցածր մակարդակը, որին հակադրվեց Հայաստանում առկա ժողովրդավարության բարձր մակարդակը, որն արտահայտվում է ինչպես երկրի ներսում տիրող իրավիճակում, այնպես էլ միջազգային հարթակում, մասնավորապես վերոնշյալ համաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության դրսևորումներում:

Նիստերից մեկի ժամանակ ադրբեջանական կողմից հնչեց անպատասխանատու հայտարարություն, համաձայն որի Ադրբեջանն անդամակցում է DEMYC-ին (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք), մինչդեռ հայկական պատվիրակությունը, չկորցնելով զգոնությունը, անմիջապես արձագանքեց` ներկայացնելով փաստեր այն մասին, որ Ադրբեջանը դեռ նոր է ներկայացրել անդամակցության հայտ և հայտնի չէ` կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ, թե ոչ:

Աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքում մշակվեցին և համաժողովի ավարտին ներկայացվեցին մի քանի նախագծեր, մասնավորապես Հարավկովկասյան խորհրդարանի ստեղծման նախագիծը, որոնք կիրականացվեն նիդերլանդական ինստիտուտի կողմից հավանության արժանանալու և մասնակից երկրների համաձայնության դեպքում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031