Ապրիլի 4-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովում, որ կայացավ Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան հայագետ Ալեքսանդր Բոժկոյին հանձնվեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը:
Այն հիմնվել է 1986 թ.՝ Կարպիս Փափազյանի կողմից, եւ շնորհվում է ծագումով ոչ հայ գործիչների, որոնք իրենց նպաստն են բերում հայ մշակույթին եւ պատմությանը:
Կարպիս Փափազյանի ներկայացուցիչ 90-ամյա Ռազմիկ Թամրազյանը ներկայացրեց մրցանակը, քանի որ Կարպիս Փափազյանը չէր կարողացել անձամբ ժամանել Հայաստան: Ալեքսանդ Բոժկոն 27-րդ գործիչն է, որ ստանում է «ՀԲԸՄ Կարպիս Փափազյան» մրցանակը:
Կարդացեք նաև
Ալեքսանդ Բոժկոն շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար:
«Ինձ համար հատուկ կարեւորություն ունի այն հանգամանքը, որ «Կարպիս Փափազյան» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին.. Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ իմ երկիրը ճանաչի եւ դատապարտի մարդկության դեմ գործած այս ոճրագործությունը»,-ասաց ուկրաինացի դիվանագետը: Նա հավելեց, որ կշարունակի իր գործունեությունը հայագիտության ասպարեզում:
Այլ մրցանակներ էլ շնորհվեցին, դրանցից մեկը հանձնվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































Ազնուափայլ
Տիկին Գոհար Յակոբեան
Շնորհակալութիւն հաղորդագրութեան համար:
Հաճեցէք, եթէ հնարաւոր է սրբագրել հետեւեալ տեղեկութիւնները`
Ոչ թէ Պարոն Կարպիս Փափազեանի լիազօր ներկայացուցիչն է 90-ամեայ
Ռազմիկ Թամրազեանը, այլ ինքը Պարոն Կարպիս Փափազեանն է 95-ամեայ, որը տարիքի պատճառով չի ճամբորդում եւ ներկայ չէր մրցանակի յանձնմանը:
Հակառակ իմ սպիտակած մազերի եւ երկար-երկար տարիներ պէտք ունեմ 90-ի հասնելու համար:
Հայրենակցական ողջոյններով`
Ռազմիկ Թամրազեան-Յ.