Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրա Աթոյանին սպառնացել են «հաշիվ» պահանջել

Ապրիլ 16,2015 14:08

Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված  Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով,  որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ»  կպահանջեն՝  իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։

Հիշեցնենք, որ Յուրա Աթոյանը մի քանի այլ աջակիցների հետ միասին դանակահարությունից անմիջապես հետո գտնվել է  Գյումրու բժշկական կենտրոնում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի (լուսանկարում) մոտ  և դեպքի առթիվ ցուցմունք է տվել հիվանդանոց ներկայացած ոստիկանության ներկայացուցիչներին։

Այս տեղեկությունը հայտնում ենք ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը և պահանջում համապատասխան քայլեր ձեռնարկել։

Յուրա Աթոյանի, Հիմնադիր խորհրդարանի որևէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որևէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնության դրսևորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ Ոստիկանության վրա։

 

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930