Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 4000 նորատունկ ծառեր` «Դիլիջան» ազգային պարկում

Ապրիլ 20,2015 14:24

Ապրիլի 19-ին «Դիլիջան» ազգային պարկում տեղի է ունեցել հերթական գարնանային ծառատունկը: Ազգային պարկի տնօրինության նախաձեռնությամբ և «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության Դիլիջանի մասնաճյուղի աջակցությամբ տարածաշրջանի ավագ դպրոցների և Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) մոտ 50 աշակերտներ ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ  իրականցրել են ծառատունկ:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը, կարևորելով երիտասարդ սերնդի աջակցությունն ու ներգրավվածությունն ազգային պարկի պահպանության և զարգացման գործում, նշել է. «Այս տարի նախատեսված մոտ 5 հա տարածքից այսօր ծառատունկ իրականացվեց 1,5հա-ի վրա, տնկվեց ավելի քան 4000 տնկի: Եղանակը բարենպաստ է, հողը` պարարտ, կպչողականությունը` բարձր: Հուսանք, որ մոտ ապագայում մեր երիտասարդներն այստեղ կտեսնեն իրենց ձեռքով տնկված ծառերից բարձրացած երիտասարդ անտառը»:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930