Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյանը 70 տարի դուդուկով պայքարում է. (Տեսանյութ)

Ապրիլ 24,2015 18:38

Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որը Ցեղասպանության հուշահամալիրում այլ դուդուկահարների հետ նվագում էր, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այսօր ի տարբերություն շատ մտավորականների, որոնք  պասիվ են այդ հարցում, Ջիվան Գասպարյանը իր արվեստի միջոցով է մեր երկրին ու նրա պատմությանը ճանաչում բերում, մեծանուն վարպետն ասաց.

«Ես իմ գործիքով արդեն 70 տարի եմ պայքարում, ես իմ գործիքով մարդկանց սրտերը մաքրում եմ, հասկանում են ինչ է հայը, հասկանում են ինչ կնշանակի հայ դուդուկը, հայ երգը: Դրա համար ինձ միշտ ասում են, ձեր երաժշտության մեջ թախիծ կա, այո կա, որովհետեւ մեզ միշտ ճնշել են»:

Մեր այն հարցին, թե 100 տարի անց հայ ժողովուրդն ինչպե՞ս պետք է շարունակի իր պայքարը, Ջիվան Գասպարյանն ասաց` ինչպես որ արել ենք մինչեւ հիմի, այնպես էլ պիտի շարունակենք անել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930