Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեխաների ծնունդը խորհրդանշում է ազգի վերածնունդ և շարունակություն

Ապրիլ 24,2015 19:50

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անձնակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ:

_H6A1655

 

Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:

«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- ասաց նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:

«Տասներորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցեց մայրերի հետ, հետաքրքրվեց նրանց և երեխաների առողջական վիճակով:

«Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:

Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ և չորս տղա: Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ:

«Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով ասաց մայրը, որի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930