Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարն ընդունեց «Գոհար» համույթի հիմնադիր-բարերար Գոհար Խաչատուրյանին

Ապրիլ 26,2015 19:20 Share
Աջակցեք aravot.am-ին

 Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Գոհար» համույթի հիմնադիր-բարերար, լիբանանահայ գործիչ Գոհար Խաչատրյանին, անսամբլի գործադիր տնօրեններ Սևակ Սերոբյանին և Սարո Սերոբյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի զարգացման և տարածման գործում նրանց ազգանպաստ գործունեությունը:

Տիկին Գոհար Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության համար և հրավիրեց մասնակցելու համույթի նոր խտասալիկի շնորհանդեսին:

Կողմերն անդրադարձան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին,  մասնավորապես Լիբանանի հայ համայնքի քայլերթին, վերջին օրերին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքին վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: