Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության սրբերի հիշատակը հարգվեց նաեւ Բոլոնիայում

Ապրիլ 28,2015 14:18 Share

Ապրիլի 26-ին Բոլոնիայի կենտրոնական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակներին նվիրված պատարագ մատուցվեց, հընթացս որի Բոլանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ներկաներին պատմեցին հայոց պատմությունն ու  թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մանրամասները: Ընդգծվեց մշակութային ժառանգության անդարձ կորուստների՝ հազարավոր եկեղեցիների, դպրոցների և տասնյակ հազարավոր ձեռագրերի մասին:

Հայերի հետքերը Եվրոպայի խոշորագույն կրթական կենտրոն Բոլոնիա քաղաքում հասնում են դարերի խորքերը:

Շուտով պաշտոնապես տեղի կունենա Բոլոնիայի հայ համայնքի բացումը, որը կխորհրդանշի նաեւ հնագույն ու կարեւոր իտալական այդ քաղաքում հայ ներկայության վերածնունդը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել