Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական ամառային վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն

Մայիս 08,2015 18:36

Մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70- ամյա տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում , Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցու  խորանում՝ Արցախի թեմի առաջնորդ , Արքեպիսկոպոս  Պարգև Սրբազանի  հադիսապետությամբ , Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ  վարչապետի Հովիկ Աբրահամյանի,  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ  Իշխան Զաքարյանի,  Հայաստանի ու Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ  և մեծ տոնակատարությամբ վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը:  Հատուկ  ջահի վառման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվու համար  Սփյուռքի տարբեր գաղթօջախներից Արցախ էին ժամանել համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամները՝  Ստեփան Դերբեդրոսյանը՝ Լիբանանից,  Ալֆրեդ Հավանը՝ Պարսկաստանից, Հարություն Թամազյանը՝ Կիպրոսից,  Հերմինե  Դուզյանը` Ֆրանսիայից, Վրեժ Շառոյանը՝ Սիրիայից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին Նախագահ Սահակյանը նշել է, որ Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում Արցախում, ինչն իր մեջ շատ խոր իմաստ է պարունակում: «Համահայկական խաղերի յուրահատկությունն այն է, որ այստեղ պարտվողներ չկան, իսկ գրանցված հաղթանակները հաղթանակ են ողջ հայ ժողովրդի համար», ասել է Բակո Սահայկանը:

Արցախի հանրապետության նախագահն ընդգծել է, որ խաղերը  լավ միջոց են` աշխարհին մեկ անգամ եւս ներկայանալու որպես քաղաքակիրթ, համախմբված, սեփական ուժերին ապավինող ժողովուրդ, որը երկրագնդով մեկ սփռված լինելով հանդերձ, անխզելիորեն կապված է իր պատմական հայրենիքի հետ ու անում է հնարավորը հայոց անկախ պետականությունը հետեւողականորեն զարգացնելու եւ զորացնելու համար:

Նշենք, որ Համահայկական ամառային  վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն : Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով և   օգոստոսի 2-ին կհասնի համայն հայության մայրաքաղաք՝ Երևան ազդարարելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի մեկնարկը:

 ՀԽՀԿ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031