Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում նորից պահանջում են՝ «Ո՞ւր է Իշխան Զաքարյանը»

Մայիս 15,2015 14:21

Այսօր խորհրդարանում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց այն չարաշահումների մասին, որոնք բացահայտել էր Վերահսկիչ պալատը:

Փոխնախարարը վստահեցրել էր, որ չարաշահումներ չեն եղել, եղել են խնդիրներ, որոնք արդեն վերացված են:

Լեւոն Զուրաբյանը պահանջեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայությունը. «Ես զարմանում եմ, օրինակ, ինչու այստեղ ներկա չէ Իշխան Զաքարյանը: Նորից այդ հարցը բարձրացվում է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Որովհետեւ ինքը շատ բան ունի ասելու այս գործընթացների մասին»:

Լեւոն Զուրաբյանը ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովների նախագահներին ասաց, որ շատ լավ քննարկում են կազմակերպել, բայց ԱԺ-ի ֆունկցիան պետական միջոցների վերահսկողությունն է: Ուստի նա առաջարկեց լսումներ հրավիրել ՎՊ մասնակցությամբ, որտեղ մանրամասն քննարկվեն հանրային վերահսկողության միջոցները, բացահայտված չարաշահումները. «Սա շատ լուրջ պրոյեկտ է, եւ ապագա սերունդները շատ կափսոսան, եթե այդ հսկայական գումարները չծառայեն նպատակներին»:

Դանիել Իոաննիսյանն էլ հետաքրքրվեց, թե որքան է ճանապարհի ծածկույթի կյանքի տեւողությունը լինելու. «Որովհետեւ Թումանյան փողոցում ամեն տարի շինարարություն է ընթանում, սա ե՞րբ պետք է վերանորոգենք»:

Arthur AraqelyanՏրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ Քաջարանի հատվածում 30 կմ հատվածը կարողանում ենք անցնել 1-2 ժամվա ընթացքում, թունելի կառուցման ընթացքում կխնայեք 1.5-2 ժամ: Ենթադրվում է, որ ճանապարհը պետք է ծառայի 30 տարի եւ ավելի: Բայց ծառայելուց հետո հիմք կա նոր ծածկով ավելացնելու, դա բետոնե ճանապարհի առավելություններից մեկն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031